Թուրքիայի երկնքում բալիստիկ հրթիռ է ոչնչացվել․ ՊՆ

Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի երկնքում բալիստիկ հրթիռ է խոցվել, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, մտնելով Թուրքիայի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերի կողմից։ Խոցված հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի շրջանի ամայի տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժածներ կամ զոհեր չկան», - ասված է հաղորդագրության մեջ:
Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփում գտնվող ամայի տարածքում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: