ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Մախաչկալայում դատարանը պատասխանատվության է ենթարկել «Դոնալդ Թրամփ» մականունով տղամարդուն՝ սոցցանցերում հակահայկական կոչերի համար։
«Իսմայիլովին մեղավոր ճանաչել ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20.3.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մեջ», - ասվում է դատական որոշման մեջ:
Ատելություն հրահրելու ու մարդկային արժանապատվությունը նվաստացնելու համար նրան պատիժ են նշանակել 10 հազար ռուբլու չափով վարչական տուգանքի տեսքով։ Տղամարդն ընդունել է մեղքը և չի վիճարկել որոշումը։