Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում «Հզբոլլահի» դեմ ցամաքային գործողություն է սկսել

Ցամաքային ուժեր մտցնելուց առաջ տարածքը գրոհել են օդից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման դեմ թիրախային և սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել: Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«Այս գիշեր ՑԱԽԱԼ-ի զորքերը թիրախային և սահմանափակ գրոհ են սկսել Լիբանանի հարավում գտնվող շրջաններից մեկում՝ նպատակ ունենալով կազմաքանդել «Հզբոլլահի» ենթակառուցվածքները: Թիրախավորված արշավի շրջանակում զորքերը Լիբանանի հարավում իրականացնում են ենթակառուցվածքի օբյեկտների հայտնաբերման և հարվածներ հասցնելու գործողություններ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զինվորականները հավելել են, որ ցամաքային ուժեր մտցնելուց առաջ տարածքը գրոհել են օդից։
Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքին։
Գնդակոծությունների հետևանքով հարյուրավոր զոհեր և տուժածներ կան։ Հարյուրհազարավոր քաղաքացիներ սկսել են լքել իրենց տները՝ ապաստան փնտրելով Լիբանանի ավելի անվտանգ շրջաններում։
Իսրայելի հարվածների պատճառով տարհանվել են Բեյրութի հարավային արվարձանները