ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ ԱԱԾ–ի շենքը հրկիզելու փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ մարտի 6–ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքը։
ՀՀ քննչական կոմիտեում 3 հոդվածով քրեական վարույթ է հարուցվել։