ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն թմրանյութ տեղափոխող հերթական նավն է ոչնչացրել Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հետախուզական տվյալները հաստատել են, որ նավը շարժվել է թմրաշրջանառության հայտնի երթուղիներով և մասնակցել է թմրանյութերի տեղափոխման անօրինական գործողություններին:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավ էր հարձակման ենթարկել։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ դա արարողակարգային նավ է եղել, որում զենք չի եղել: Միջազգային ջրերում խորտակված նավում շուրջ 130 նավաստի էր եղել, որոնցից մոտ 100-ը մահացել էին: Շրի Լանկայի ռազմածովային ուժերի նավերը փրկել էին 32 իրանցի նավաստիների։