ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ հեռահար գործողության հարվածային անօդաչու թռչող սարքերի պատրաստման և արձակման վայրերը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի օպերատիվ-տակտիկական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և հրետանին հարվածներ են հասցրել հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի պատրաստման և արձակման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 143 շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։