ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների վրայով թռչող ուկրաինական 72 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ դրանցից 20-ը ոչնչացվել է Աստրախանի վրա, 20–ը` Ղրիմի, 14–ը Ռոստովի մարզի, 8–ը` Բելգորոդի, 4–ը` Կրասնոդարի, 3–ը` Կուրսկի մարզի, 2–ը` Վոլգոգրադի և 1–ը` Ազովի ծովի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։