ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում համերաշխություն է հայտնել Բաքվին Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակման համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մակրոնը Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և երախտագիտություն հայտնել Իրանից Ֆրանսիայի քաղաքացիների հանրապետության տարածքով տարհանման համար ստեղծված պայմանների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ալիևը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին զանգի և նրա աջակցության համար։
«Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման վերաբերյալ», - նշել է մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ Մակրոնից առաջ Ադրբեջանին աջակցությւոն էր հայտնել նաև Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
Հիշեցնենք, որ մարտի 5–ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, իր հերթին, հերքել էր Նախիջևանում կատարվածի վերաբերյալ Թեհրանի մասնակցությունը։