Իսրայելը հարվածել է Բեյրութի հյուրանոցին. զոհվել է 4 մարդ

Բեյրութը հարվածներից հետո
Առաջին անգամ է, որ անօդաչու թռչող սարք է թռչում այդ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իսրայելը հարվածել է Բեյրութի «Ռամադա» հյուրանոցին, որտեղ ապաստանել էին երկրի հարավային արվարձաններից տարհանված բնակիչները։ Հարվածի ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
RT-ի փոխանցմամբ՝ սա առաջին անգամն է, որ անօդաչու թռչող սարք է թռչում այդ տարածք։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելը նաև հարվածներ է հասցնում Լիբանանին։
Իրանն իր տարածքից ոչ մի թիզ չի տա․ Փեզեշքիանը պատասխանել է Թրամփին