Իսրայելի բանակը Իրանի տարածքի վրա հարձակումների նոր ալիք է սկսել

Իրանը հարվածներից հետո. Արխիվային լուսանկար
Հաղորդվում է, որ հարվածները ուղղված են ռազմական ենթակառուցվածքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Իրանի տարածքում հարվածների նոր ալիքի մասին։ Այս մասին ասվում է ՑԱԽԱԼ–ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Իսրայելի բանակը հարվածների ալիք է սկսել Իրանի ռազմական ենթակառուցվածքների վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: