ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածների նոր ալիք է հասցրել Թեհրանի ուղղությամբ, որի արդյունքում խոցվել է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի շտաբը:
«Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է հարվածների նոր ալիքը Թեհրանի ուղղությամբ. խոցվել են ԻՀՊԿ Ռազմատիեզերական ուժերի շտաբը և զինամթերքի շուրջ 50 բունկեր»,-ասված է ՑԱԽԱԼ-ի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:
ՀԱղորդագրության մեւ ասվում է, որ հարվածներ են հասցվել նաև Իրանի «Բասիջ» մոբիլիզացիոն ուժերի բազային, ներքին անվտանգության կառավարման կենտրոնին և ԻՀՊԿ ցամաքային զորքերին պատկանող համալիրին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: