ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Կոտ դ'Իվուարցի լեգենդար ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի որդին՝ Իսահակ Դրոգբան, կարիերան կշարունակի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Հայք» ֆուտբոլային ակումբում:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Կոտ դ’Իվուարից ժամանած հարձակվողը հանդես կգա 22 համարով։
Իսահակ Դրոգբան իր առաջին քայլերն արել է լոնդոնյան «Չելսիի» ակադեմիայում: Այնտեղից նա տեղափոխվել է ֆրանսիական «Գենգամ»: 25-ամյա հարձակվողի նախորդ ակումբը բելգիական «Լա Լուվիերն» էր:
Նշենք, որ Իսահակի հայրը՝ Դիդիե Դրոգբան, եղել է «Չելսիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի լավագույն ռմբարկուն: