ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ամուսնական զույգ է զոհվել, մեկ երեխա է վիրավորվել Զապորոժիեի մարզում ՝ ավտոմեքենային Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարձակում է իրականացրել Պոլոգի քաղաքում քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ։ Արկի ուղիղ հարվածի հետևանքով մեքենայում գտնվող ամուսնական զույգը զոհվել է»,-իր Telegram-ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավարը։
Բալիցկիի տվյալներով՝ հարձակման պահին մեքենայում եղել են նաև նրանց անչափահաս երեխաները, վեց տարեկան տղան վիրավորում է ստացել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Երկու տարեկան տղան երջանիկ պատահականությամբ չի տուժել։ Մարզպետի խոսքով՝ այս պահին երեխան գտնվում է ոստիկանության բաժնում՝ աշխատակիցների հսկողության տակ, լուծվում է նրան հարազատներին հանձնելու հարցը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։