Վթար Երևանի Շենգավիթ թաղամասում․ 3 տուժած հոսպիտալացվել է

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Թամանցիների փողոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Այսօր Շենգավիթում ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացվել է 16։10-ի սահմաններում։ Նշել են, որ Երևանի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Մխչյանում Երևան-Դվին ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա 4 վիրավոր
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 3 տուժած հոսպիտալացվել է։