Թթուջուր-Նավուրը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Հաղորդագրության համաձայն` Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ի՞նչ ակնկալել մարտից. Սուրենյանը` Սև ծովից եկող ակտիվ ցիկլոնի և «ուշացող» գարնան մասին