Ռուսական «Տայլեն» ՀՀ–ում սարքավորումներ է ներկայացրել դպրոցների և հիվանդանոցների համար

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ռուսաստանյան «Տայլե» ընկերությունը սկսել է հայկական շուկայում գործընկերների փնտրտուքը: Ընկերությունն արտադրում է մալուխային համակարգեր, անջատիչներ, հեռահաղորդակցության պահարաններ, տվյալների կենտրոնների ենթակառուցվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հեռահաղորդակցության սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած ռուսաստանյան «Տայլե» ընկերությունը կապեր է հաստատել ՀՀ գործընկերների հետ:
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության Կրասնոդարի մասնաճյուղի վաճառքի գծով ավագ մենեջեր Իգոր Կուզնեցովը, հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրությունը կապված է շինարարության ոլորտի ակտիվ զարգացման հետ։ Երկրում կառուցվում են բազմաթիվ բնակելի համալիրներ, սոցիալական նշանակության օբյեկտներ՝ դպրոցներ և հիվանդանոցներ, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններ։ Այս բոլոր նախագծերի համար, նրա խոսքով, հատկապես կարևոր են կապի հուսալի համակարգերը։
«Մենք արդեն գնահատել ենք շուկայի ներուժը՝ անցյալ տարի այցելելով Երևան, և նույնիսկ կնքել ենք առաջին պայմանագրերը։ Հատկապես սոցիալական և բնակելի հատվածումշինարարության չափերը տպավորիչ են և լայն հեռանկարներ են բացում», - ասաց Կուզնեցովը։
«Տայլե» ընկերությունն առաջարկում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման համալիր լուծումներ՝ առանձին օբյեկտներից մինչև խոշոր բաշխված ցանցեր: Արտադրանքի մի մասը, ներառյալ պղնձե և օպտիկական մալուխները (ինչպես նաև անջատիչները) պատրաստվում են Թայվանում: Հեռահաղորդակցության՝ պատի և հատակի պահարաններն արտադրվում են Ռուսաստանում՝ Յարոսլավլի մարզի Գավրիլով-Յամ քաղաքում գտնվող ընկերության սեփական արտադրության մեջ:
«Տեղայնացումը մեր առաջնահերթությունն է։ Մենք սկսել ենք Ռուսաստանում պահարանների արտադրությունից և նախատեսում ենք աստիճանաբար ընդլայնել արտադրանքի այլ ճյուղերը», - նշեց Կուզնեցովը։
Էստոնական ընկերությունը Հայաստանում թվայնացնելու է պետական կառավարման համակարգերը
Նրա խոսքով` միջազգային շուկաներում, այդ թվում՝ Բելառուսում աշխատանքային փորձ ունեցող ընկերությունը Հայաստանը դիտարկում է որպես թվային ենթակառուցվածքի զարգացմամբ հետաքրքրված համակարգային ինտեգրատորների և շինարարական կազմակերպությունների հետ համագործակցության համար հեռանկարային ուղղություն: