ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքի խանութներից մեկի մոտ գտնվող մարդկանց վրա, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Թշնամու անօդաչուները ընկել են անմիջապես մարդկանց վրա, որոնք հավաքված են եղել «Էվելինա» մթերային խանութի մոտ՝ բացումից առաջ։ 4 արձակում անընդմեջ։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ Բոլորը խաղաղ բնակիչներ են», – գրել է Սալդոն Telegram ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։