ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Սոսնովոյե բնակավայրի նկատմամբ, հայտնել է պաշտպանության նախարարությունը։
Մարտի 5-ին «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոսնովոյե բնակավայրի նկատմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Կենտրոն» և «Արևելք» խմբերի ստորաբաժանումները առաջխաղացում են կատարել թշնամու պաշտպանության խորքերը։
ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Կիևի ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ ռուսական ուժերը մեկ շաբաթում յոթ խմբային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, օդանավակայաններին և նավահանգստային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով գնացքներին։
Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել ԴԺՀ-ի Յարովայա բնակավայրը։