ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը քաղաքական գործընթացների հետ կապ չունի։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։ Սակայն դեռևս չկա պաշտոնական մեկնաբանություն, թե ինչ գործի շրջանակում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան ձերբակալել են Լոռու մարզում քննվող մի քրեական գործի շրջանակներում ցանկալի ցուցմունք կորզելու նպատակով վկաներից մեկի վրա ճնշում գործադրելու համար։
Հիշեցնենք` դեպքի առնչությամբ փաստաբանների պալատը հայտարարել էր, որ Հակոբյանը խորհրդի անդամ է և քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակն ու հետագա քայլերը։
Հակոբյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանն է: