Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Պայթյուն է գրանցվել Երևանի ավտոտնակներից մեկում. 1 մարդ տուժել է
Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։
ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։