Մխչյանում Երևան-Դվին ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա 4 վիրավոր

Երևան-Դվին երթուղին սպասարկող թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Այսօր երթուղային ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կա 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող FAW մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։ Վթարի հետևանքով 4 վիրավորներից 3–ը տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, 1–ը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց»,–գրում է կայքը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։