ԵՐԵՎԱՆ, 6 մարտի-Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտասահմանից ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն: Ընդ որում, առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը:
Այսպիսով, ազգային հավաքական են հրավիրվել.
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում կմրցի Բելառուսի հետ։