ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 123-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Մեր երկրի դեմ Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 123 մարդ, վիրավորվել՝ 683-ը», – նշել է առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ լքում են Բեյրութի հարավային արվարձաններն այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց գրեթե բոլոր շրջանների վրա զանգվածային հարվածներ հասցնելու մտադրության մասին։
«Հզբոլլահը» վերսկսեց ակտիվ ռազմական գործողություններն Իսրայելի դեմ մարտի 2–ի գիշերը՝ տարածաշրջանում հակամարտության սրման և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ինտենսիվ հարվածների ֆոնին։ Ի պատասխան Իսրայելի բանակն ուժեղացրեց Լիբանանի վրա հարվածները՝ հարձակվելով Բեյրութի հարավային արվարձանների, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային շրջանների վրա։