Իսրայելի բանակը ԱԹՍ-ով հարվածել է Լիբանանի հարավում գտնվող բնակելի տանը, կան զոհեր

Տեղում են շտապօգնությունը և քաղաքացիական պաշտպանության ծառայությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իսրայելական բանակը անօդաչու թռչող սարքի միջոցով հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքին, կան զոհերի մասին տեղեկություններ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱԹՍ-ն հարվածել է բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկին: Տեղում են շտապօգնության մեքենաներ և քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, ձեռնարկվում են տուժածներին փրկելու միջոցներ:
Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքին։ Հարվածների պատճառով հարյուր հազարավոր քաղաքացիներ սկսել են լքել իրենց տները՝ ապաստան փնտրելով Լիբանանի ավելի անվտանգ շրջաններում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 123-ի, վիրավորվել է 683 մարդ։