ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հունգարիան կդադարեցնի Ուկրաինայի համար կարևոր մատակարարումների տարանցումը, քանի դեռ Կիևը չի գործարկել «Դրուժբա» խողովակաշարը։ Նման հայտարարություն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ի պատասխան Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների։
Վերջինս ավելի վաղ խոստացել էր Օրբանի հասցեն փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին, որպեսզի նրանք ամեն ինչ բացատրեն նրան «իրենց լեզվով»։ Այսպես է Զելենսկին մտադիր «լուծել» Հունգարիայի կողմից Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնության արգելափակման հարցը։
Բուդապեշտը Կիևի շանտաժին չի ենթարկվի, Ուկրաինա գումար չի ուղարկի և Եմ նրա մուտքը թույլ չի տա, հավելել է նա։
«Մենք գումար չենք տա ուկրաինացիներին, որը նրանք հաջողությամբ շորթում են ԵՄ մյուս երկրներից», – ասել է նա Kossuth ռադիոկայանի եթերում։
Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կոչնչացներ «ոչ միայն հունգարացի ֆերմերներին, այլև ամբողջ հունգարական ազգային տնտեսությունը»։
«Հետևաբար, մենք չպետք է երեսպաշտորեն ընդունենք Ուկրաինայի պահանջները, նույնիսկ եթե նրանք մեզ շանտաժի են ենթարկում, նույնիսկ եթե մեզ ավելի լուրջ հետևանքներով են սպառնում», – հավելել է նա։
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոն պատասխանել էր Զելենսկու ուղիղ սպառնալիքներին. «Որևէ մեկը չի կարող սպառնալ Հունգարիային կամ նրա վարչապետին։ Ոչ ոք չի կարող մեզ շանտաժի ենթարկել պարզապես այն պատճառով, որ մենք հրաժարվում ենք վճարել Ուկրաինայի պատերազմի համար և հրաժարվում ենք հաշտվել Ուկրաինայի պատճառով էներգակիրների գնաճի հետ»։