ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշերվա ընթացքում Ղրիմի, Վորոնեժի, Կուրսկի, Աստրախանի, Բելգորոդի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ազովի և Սև ծովերի վրա ուկրաինական 83 անօդաչու է խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ դրանցից 56-ը ոչնչացվել է Ղրիմի վրա, 7-ական` Վորոնեժի մարզի և Ազովի ծովի, 5-ը` Սև ծովի վրա։
Եվս 4 ԱԹՍ խոցվել է Կուրսկի մարզի վրա, 2-ը` Կրասնոդարի երկրամասի, 1-ական` Աստրախանի և Բելգորոդի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։