Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ հանդիպմանը. Արխիվային լուսանկար
Պապիկյանն ու Չիկովանին կարևորվել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքի զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: