Երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ

Էպիկենտրոնը գտնվել է թուրքական ափից և հունական Հռոդոս կղզուց մոտավորապես հավասար հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Միջերկրական ծովում՝ Թուրքիայի ափերից մոտ 150 կմ հեռավորության վրա, 4.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սոչիում 4.1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշ քաղաքի շրջանում գտնվող Թուրքիայի ափից և հունական Հռոդոս կղզուց մոտավորապես նույն հեռավորության վրա։
Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 35 կմ խորության վրա։