Երևանում բացվող ռուսական ընկերությունների գործարար առաքելությանը նվիրված մամուլի ասուլիս

Sputnik
Մարտի 9-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Ռուսաստանի արտահանման կենտրոնի կողմից Երևանում բացվող սննդամթերք և ժողովրդական սպառման ապրանքներ արտադրող ռուսական ընկերությունների գործարար առաքելությանը:

Մասնակիցներ

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմին,
ՌԱԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյան։
Մարտի 11—12—ը ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի կունենա սննդամթերք և ժողովրդական սպառման ապրանքներ արտադրող ռուսական ընկերությունների գործարար առաքելությունը, որը կազմակերպել է Ռուսաստանի արտահանման կենտրոնը:
Առաքելության շրջանակներում իրենց արտադրանքը կներկայացնեն ռուսական 19 ընկերություններ։
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարգելի գործընկերներ, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ հարցեր ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաև գրել Telegram @ Telegram @Vardan_Aloyan (https://t.me/Vardan_Aloyan)
Հեռ: +374(98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ: