ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։
Դեռ հաստատված չէ, թե ինչ գործի շրջանակում է նա ձերբակալվել։
Դեպքի առնչությամբ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հակոբյանը խորհրդի անդամ է։ Նշել են, որ ձերբակալությունը գտվում է իրենց ուշադրության կենտրոնում։
«Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակն ու հետագա քայլերը»,- նշել են պալատի մամուլի ծառայությունից։
Հակոբյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանն է: