Ադրբեջանը տարհանում է իր դիվանագետներին Իրանից

Գործընթացը վերաբերում է ինչպես Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ադրբեջանը տարհանում է իր դիվանագիտական ​​անձնակազմը Իրանից, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է կայացրել ամբողջությամբ դուրս բերել դիվանագիտական ​​անձնակազմը Իրանից։ Գործընթացը վերաբերում է ինչպես Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:
Դրանից հետո Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը, պետական ​​սահմանապահ ծառայությունը և հատուկ նշանակության զորքերը բարձր պատրաստության են բերվել։
Պաշտոնական Թեհրանը հերքել է Իրանի մասնակցությունն այդ միջադեպին։