Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումներից Խերսոնի մարզում 1 խաղաղ բնակիչ զոհվել է, 7–ը` վիրավորվել

Ալյոշկինի շրջանում մարդատար մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածից մի տղամարդ է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Խերսոնի մարզում անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, յոթ մարդ վիրավորվել է: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով՝ Ալյոշկինի շրջանի Վելիկի Կոպանի գյուղի մերձակայքում մարդատար ավտոմեքենային ԱԹՍ-ի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է մի տղամարդ, նրա ինքնությունը պարզվում է: Բացի այդ, վիրավորվել է 1985 թվականին ծնված մեկ այլ բնակիչ։
Կոստոգրիզովոյում մարդատար մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել են 1983 և 1989 թվականներին ծնված տղամարդիկ և մի կին, որի ինքնությունը պարզվում է: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Օբրիվկա բնակավայրի շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 20-ամյա երիտասարդ է տուժել, նրան տեղափոխել են Նովոկախովյան հիվանդանոց։ Գորնոստաևկայում և Նովայա Կախովկայում վնասվել են քաղաքացիական ավտոմեքենաներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։