Թրամփը որոշել է, որ անձամբ պետք է ընտրի Իրանի նոր առաջնորդին

Վաշինգտոնը չի ցանկանում Մոջթաբ Խամենեիին տեսնել որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անձամբ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը, գրում է ամերիկյան Axios պորտալը։
«Ես պետք է ներգրավված լինեմ նշանակմանը, ինչպես Վենեսուելայում Դելսիի (փոխնախագահ, երկրի ղեկավար – խմբ.) դեպքում էր», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ ավագ որդի Մոջթաբա Խամենեին ամենահավանական իրավահաջորդն է, սակայն Թրամփին նման հանգուցալուծումը չի գոհացնում։ ԱՄՆ առաջնորդը Խամենեիի որդուն անվանել է «թույլ կերպար», որը կշարունակի սպանված այաթոլլայի քաղաքականությունը։ Սակայն Թրամփին անհրաժեշտ է «մեկը, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրանին»։
«Մենք չենք ընդունի Իրանի նոր առաջնորդին, որը կշարունակի Խամենեիի քաղաքականությունը։ Խամենեիի քաղաքականության շարունակությունը մեզ կստիպի 5 տարվա ընթացքում վերադառնալ պատերազմի»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը կդառնա զոհված Ալի Խամենեիի երկրորդ որդին՝ Մոջթաբա Խամենեին: ԶԼՄ-ները գրել են, որ Այաթոլլաների խորհուրդն նրան կհաստատի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պահանջով: