Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «200-ը 200-ի դիմաց» բանաձևով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանին վերադարձված զինծառայողները ներկայում Բելառուսում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 200 զինծառայողի, փոխարենը 200 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
«Մարտի 5-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 200 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 200 ռազմագերի», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ Ռուսաստանին վերադարձված զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Այնուհետև նրանց բոլորին կտեղափոխեն ՌԴ՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։