Պայթյուն է գրանցվել Երևանի ավտոտնակներից մեկում. 1 մարդ տուժել է

Պայթյունի հետևանքները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Երևան քաղաքի Մայակ թաղամասում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր, ժամը 07։30-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն, մասամբ փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը։