ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Լիբանանի վրա իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորվել է 638 մարդ։ Այս մասին հաղորդում է Լիբանանին առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական հարձակումների հետևանքով երկուշաբթի օրվանից մինչև մարտի 5-ի երեկոյան զոհվել է 102 քաղաքացի, վիրավորվել՝ 638-ը»,- նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ լքում են Բեյրութի հարավային արվարձանը այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց դրա գրեթե բոլոր շրջաններին զանգվածային հարվածներ հասցնելու մտադրության մասին:
«Հեզբոլլահը» վերսկսել է ակտիվ ռազմական գործողություններն Իսրայելի դեմ երկուշաբթի գիշերը՝ տարածաշրջանում հակամարտության սրման և Իրանի ուղղությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի ինտենսիվ հարվածների ֆոնին: Իսրայելական բանակն ի պատասխան ուժեղացրել է Լիբանանին ուղղված հարվածների ինտենսիվությունը՝ հարձակվելով Բեյրութի հարավային արվարձանի, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային շրջանների վրա: