Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարձակումների հետևանքով մարտի 2-ից զոհվել է 77 մարդ, վիրավորվել 527-ը: Նման տվյալներ է ներկայացնում այդ երկրի առողջապահության նախարարությունը։
Այսօրվա հարձակումների արդյունքում ավելացել է զոհերի թիվը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 8 մարդ։ Նրանցից 4-ը նույն ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Լիբանանի հարավային Քֆար Թեբնիթ գյուղում։
Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Լիբանանի հարավում իսրայելական բանակը վերջին օրերին օդային հարվածներ է հասցրել բազմաթիվ օբյեկտների, այդ թվում՝ բնակելի շրջանների ուղղությամբ: