Իրանից Հայաստան անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է

Հայ–իրանական սահմանի անցակետ. Արխիվային լուսանկար
Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշակիորեն դանդաղ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայ-իրանական սահմանին` Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։
«Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է», – հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։
Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: