«Հզբոլլահը» հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի ՀՕՊ–ի արտադրական համալիրին

Նշվում է, որ հարվածը հասցվել է Ակո քաղաքից դեպի հարավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Հզբոլլահ» շարժումը հարված է հասցրել Իսրայելի «Ռաֆաէլ» ՀՕՊ համակարգերի արտադրության ռազմական համալիրին։ Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ։
«Իսլամական դիմադրության մարտիկները հինգշաբթի՝ 2026 թվականի մարտի 5-ին` ժամը 12:20-ին, հրթիռային հարված են հասցրել «Ռաֆաէլ» ընկերության ռազմական արդյունաբերության համալիրին՝ Ակո քաղաքից դեպի հարավ», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` մարտի 2–ի գիշերը Իսրայելը հայտարարել էր, թե «Հզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից վեց հրթիռ է արձակել, ինչին ի պատասխան իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել կազմակերպությանը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում։
Նույն օրը Լիբանանի կառավարությունն արգելել է «Հզբոլլահի» ցանկացած ռազմական գործունեություն։ Շարժման ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է իսրայելական ագրեսիային դիմադրել չցանկանալու մեջ։
Առավոտից պայթյուններ են որոտացել Բեյրութում. որո՞նք են իսրայելական բանակի թիրախները