ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Այսօր գիշերը հրդեհ է բռնկվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգը ստացվել է լուսադեմին՝ 04։00-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է շուրջ 2 ժամ անց։ Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատունը (մոտ 10 քմ):
Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։