Հրդեհ է բռնկվել «Երևան մոլում»

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհն արդեն մարվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան 9։00-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մոտ մեկ ժամ անց հրդեհը մարվել է։