ՀՀ տարածքում կրակոցներ և պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Կապանում կրակոցների ձայներ են լսվում: Նշել էին, որ տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը (ծնունդով Կապանից է-խմբ.), ինչպես նաև անձամբ կապանցիները: