Բահրեյնի նավթային ենթակառուցվածքը հարվածի է ենթարկվել Իրանի կողմից, հրդեհը մարվել է

Բահրեյնում Իրանի կողմից հարձակման ենթարկված նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի կադրերը հայտնվել են սոցցանցերում։
Sputnik
Բահրեյնի Bapco Energies նավթավերամշակման գործարանում, որը հարձակման է ենթարկվել իրանական ուժերի կողմից, սահմանափակ հրդեհ է բռնկվել, հայտնել է թագավորության ազգային հաղորդակցության կենտրոնը։
Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Բահրեյնում ԱՄՆ դիրքերը հարվածի տակ են հայտնվել։
Թագավորության իշխանությունների տվյալներով՝ հրդեհ է բռնկել նավթավերամշակման գործարանի կայանքներից մեկում, գործարանն այժմ աշխատում է սովորական ռեժիմով։ Նշվում է, որ հրդեհն արագ մարվել է, միջադեպի հետևանքով զոհեր չկան։