ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հնդկական օվկիանոսում իրանական IRIS Dena ֆրեգատի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
ADA Derana պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ փրկարարները Շրի Լանկայի ափերի մոտ իրանական լցանավի 87 նավաստիների մարմիններ են հայտնաբերել: Անձնակազմի 32 ողջ մնացած անդամները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներից մեկը: Նավում ընդհանուր առմամբ 130 մարդ է եղել։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երեկ հայտարարել էր, որ իրանական ֆրեգատն ամերիկյան սուզանավն է խորտակել: Սա 1982 թվականից ի վեր նավի վրա սուզանավի հարձակման առաջին հաջող դեպքն է։