Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինն ազատել է Հունգարիայի 2 քաղաքացու, որոնք բռնի զորակոչվել էին Ուկրաինայի ԶՈւ

Պուտինը նշել է, որ Սիյարտոն կարող է տանել նրանց իր ինքնաթիռով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ ազատ են արձակվել Հունգարիայի երկու քաղաքացիներ, որոնք գերի են ընկել Ուկրանայի կողմից բռնի զորակոչվելուց հետո։ Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ։
«Նրանք քաղաքացիներ են, որոնք երկքաղաքացիություն ունեն` և՛ ուկրաինական, և՛ հունգարական։ Նրանք հարկադիր են զորակոչվել։ Ես որոշել եմ ազատել երկու հոգու», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Սիյարտոն կարող է տանել նրանց իր ինքնաթիռով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։