Կալինինգրադի և Երևանի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի ապրիլի 23-ին

Չվերթերը կիրականացվեն հինգշաբթի օրերին՝ մինչև սեպտեմբերի 24-ը (պայմանագիրն առայժմ նախատեսված է մինչև այդ ժամկետը):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Կալինինգրադի և Երևանի միջև ապրիլի 23-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը ավիահաղորդակցություն կլինի։ Տեղեկությունը հաղորդում է «Խրաբրովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Շիրակ Ավիան» «Խրաբրովո» օդանավակայանի նոր գործընկերն է։ Ապրիլի 23-ից հայկական ավիաընկերությունը սկսում է Երևանի և Կալինինգրադի միջև ավիահաղորդակցություն»,-ասված է Կալինինգրադի օդանավակայանի տելեգրամյան ալիքով տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ Boeing 737-800-ով: