Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութի արվարձանին

ՑԱԽԱԼ-ը Բեյրութում առավոտից հարվածներ է հասցնում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներին։
Sputnik
Ավելի վաղ բանակի մամուլի ծառայության պաշտոնական Telegram-ալիքում «ծանուցում» էր հայտնվել այս առիթով։
Համացանցում արդեն կադրեր են հայտնվել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Լեյլակի շրջանի վրա իսրայելական հարվածի հետևանքների մասին:
Բեյրութում RT-ի թղթակից Հուսեյն Այադը հայտնել է Հարեթ-Հրեյք շրջանի ուղղությամբ երկրորդ ավիահարվածի մասին: