Միքայել Սանազարյանը ԱԱ–ի կարճ ծրագրում ցույց է տվել կարիերայի լավագույն արդյունքը

Սալնազարյանը լավագույն արդյունքն է ցույց տվել իր մարզական կարիերայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայաստանի երկու մարզիկներ՝ Միքայել Սալնազարյանը և Իզաբելլա Եսայանը, ելույթ կունենան Էստոնիայի մայրաքաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:
Նշվում է, որ կարճ ծրագրով արդեն հանդես է եկել Միքայել Սալնազարյանը: Հայ գեղասահորդը հավաքել է 54,05 միավոր, ինչը 18-ամյա գեղասահորդի կարիերայի լավագույն արդյունքն է:
Իզաբելլա Եսայանը կարճ ծրագիրը կներկայացնի մարտի 5-ին:
Ռուսաստանի գեղասահորդները չեն կարողանա մասնակցել Չեխիայում կայանալիք աշխարհի առաջնությանը