ԵՐԵՎԱՆ, 4 մարտի-Sputnik. ԱՄՆ Զինված ուժերը հայտնել են իրանական 17 ռազմանավերի, այդ թվում ՝ ամենամարտունակ սուզանավի խորտակման մասին, հայտարարել է ամերիկյան կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Բրեդլի Կուպերը:
«Այս պահիդրությամբ մենք ոչնչացրել ենք իրանական 17 նավ, այդ թվում՝ ամենամարտունակ իրանական սուզանավը», գրել Է նա X սոցիալական ցանցի էջում:
Միևնույն ժամանակ Կուպերը հավելել է, որ Պարսից և Օմանի ծոցերում, Հորմուզի նեղուցում իրանական նավատորմ չի մնացել և նշել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածով:
Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի վրա, առնվազն տասը լցանավ հարձակման է ենթարկվել: Իրանական կողմը թույլ է տվել անցնել միայն 2 տանկերի, հաղորդում Է CNN-ը, չնայած խաղաղ պայմաններում օրական մոտ 60 նավ էր հատում նեղուցը։
Հորմուզի նեղուց
Ըստ VesselFinder նավերի հետագծման հարթակի՝ տասնյակ տանկերներ և բեռնատար նավեր կուտակվել են Հորմուզի նեղուցի երկու կողմերում Իրանի կողմից դրա փակվելուց հետո:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին և Թել Ավիվում և Պետահ Տիկվայում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին: Ընդ որում, Tasnim գործակալությունը գրում է, որ իրանական ՀՕՊ համակարգը խոցել է ամերիկյան F-15 կործանիչ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան կողմն ակնկալում է մոտ երկու-երեք շաբաթում ոչնչացնել Իրանի քաղաքական ղեկավարությանը։