ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ Թրամփը Իրանի վերաբերյալ որևէ ծրագիր չունի

Sputnik
Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ ծրագիր չունենալու համար։ Փակ ճեպազրույցից հետո նա հայտարարել է, որ իրավիճակը «շատ ավելի վատ է, քան կարծում եք» և նշել է, որ ամերիկացիները պետք է սկսեն մտահոգվել։
«Թրամփի վարչակազմը Իրանի վերաբերյալ որևէ ծրագիր չունի։ Այս անօրինական պատերազմը հիմնված է ստի վրա և սկսվել է առանց մեր երկրի համար որևէ անմիջական սպառնալիքի», – ընդգծել է Ուորենը։
Նա նաև նշել է, որ ռազմական գործողություններ սկսելու որոշումը կայացվել է առանց պատշաճ հիմքերի և առանց Կոնգրեսի մասնակցության։
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: